Աշխարհ

30.07.2014 11:26


Հայտնի ֆուտբոլիստ Կառլոս Տևեսի հորն առևանգել են

Հայտնի ֆուտբոլիստ Կառլոս Տևեսի հորն առևանգել են

Հուլիսի 29–ին Բուենոս–Այրեսից 20կմ հեռավորության վրա գտնվող Մորոն քաղաքում առևանգել են արգենտինացի հայտնի ֆուտբոլիստ Կառլոս Տևեսի հորը՝ Սեգունդո Տևեսին։ Ֆուտբոլիստը կատարվածի մասին տեղեկացել է թիմային մարզման ժամանակ։ «ИТАР-ТАСС»–ի փոխանցմամբ՝ առևանգողներին նախ և առաջ հետաքրքրել է Սեգունդո Տևեսի ավտոմեքենան, որը գողանալով էլ՝ նրանք ցանկացել են սահմանափակվել։

Հանրահայտ ֆուտբոլիստի եղբոր՝ Դիեգոյի խոսքերով՝ հանցագործներն ավտոմեքենան առևանգելուց հետո բաց են թողել իրենց հորը, սակայն հետո՝ մեքենայում մնացած փաստաթղթերում տեսնելով Սեգունդոյի տվյալները, հետ են վերադարձել նրա հետևից։

Այս անգամ արդեն առևանգելով նաև հայտնի ֆուտբոլիստի հորը՝ նրանք փրկագին են պահանջել։ Հանցագործներն անկեղծորեն խոստովանել են, որ հիանում են Տևեսի խաղով, բայց ստիպված են գնալ այդ քայլին իրենց կերակրելու համար։

Հանցագործները ֆուտբոլիստի հորը բաց են թողել 400 հազ արգենտինյան պեսո փրկագինը ստանալուց հետո միայն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը