Լրահոս

08.09.2009 10:39


ՕԵԿ–ը կշարունակի՞ լռել

ՕԵԿ–ը կշարունակի՞ լռել

Վերջին շրջանում հայաստանյան քաղաքական կյանքը բավական հագեցած է տարատեսակ զարգացումներով, հատկապես՝ արտաքին քաղաքականության ոլորտում։ Դրանց վերաբերյալ գրեթե բոլոր քաղաքական ուժերը՝ վատ, թե լավ, ամեն դեպքում հայտնել են իրենց դիրքորոշումն ու տեսակետները։ Կարծես լռության խոստում է տվել «Օրինաց երկիր» կուսակցությունը, որը որևէ իրադարձության վերաբերյալ չի հայտնել իր դիրքորոշումը, և դա այն դեպքում, երբ կուսակցության նախագահը՝ Արթուր Բաղդասարյանը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն է։ Դա վերաբերում է թե՛ հայ-վրացական հարաբերություններին(հատկապես վերջերս Բավրայի շրջանում տեղի ունեցած իրադարձություններին), թե՛ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններին և թե՛ արցախյան հիմնահարցին։ Ի՞նչ է նշանակում նման լռությունը. և հասկանալի է, և՝ ոչ։ Համենայն դեպս, ցանկալի կլիներ, որ «Օրինաց երկիր» կուսակցությունն այսքան հետևողական լիներ ոչ թե լռություն պահպանելու, այլ գործելու մեջ։

Այսօր «7օր»-ը կրկին անգամ կապ է հաստատել ՕԵԿ մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանի հետ, և նա խոստացել է այսօր մինչև օրվա վերջ պատասխանել մեզ հետաքրքրող հարցերին։ Սպասենք։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը