Աշխարհ

04.08.2014 10:07


Իրանի ԱԳՆ. «Հայ-ադրբեջանական հակամարտությունը ռազմական լուծում չունի»

Իրանի ԱԳՆ. «Հայ-ադրբեջանական հակամարտությունը ռազմական լուծում չունի»

Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիզիե Աֆհամն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ընդգծելով, որ հայ–ադրբեջանական հակամարտությունը ռազմական լուծում չունի։ «IRNA» գործակալության փոխանցմամբ՝ Աֆհամը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել շարունակել բանակցությունները, մինչև համաձայնություն ձեռք չբերվի:

Վերջին օրերին դիվերսիոն գործողությունների հետևանքով արձանագրված զոհերի կապակցությամբ էլ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը ցավ է հայտնել և կողմերին զսպվածության կոչ արել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը