Լրահոս

08.09.2009 12:43


Ավտոպատահար Արագածոտնի մարզում

Սեպտեմբերի 7-ին Արագածոտնի  մարզային ոս­տի­կա­­նությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10.00-ի սահ­ման­ներում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 63-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար:

Դեռևս չպարզված հանգամանքներում' բախվել են «ԶԻԼ» մակնիշի 42 ԼՍ 873 պետհամարանիշի բեռնատարը (վարորդ' 1984 թ. ծնված Մ. Հովհաննիսյան) և «ՎԱԶ-2106» մակնիշի 24 ԼՏ 417 պետհամարանիշի ավտոմեքենան:

Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1976 թ. ծնված Հովհաննես Հովհաննիսյանը եւ ուղևոր, 1964 թ. ծնված Բենիամին Հակոբյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնաս­վածքներ և տեղափոխվել Թալինի հիվանդանոց:

Բժիշկները տուժածների վի­ճա­կը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը