Աշխարհ

05.08.2014 09:52


Իսրայելը դուրս է բերում զորքերը Գազայի հատվածից

Իսրայելը դուրս է բերում զորքերը Գազայի հատվածից

«Իսրայելական բանակն ավարտել է գրոհայինների ոչնչացումը և Գազայի հատվածից դուրս է բերում իր զորքերը»,–«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին փոխանցել են Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարությունից։

«Չեզոքացվել է մեզ հայտնի վերջին թունելը։ 72-ժամյա հրադադարը սկսվելուն պես զորքերը դուրս կբերվեն Գազայի հատվածից»,–հայտնել են գործակալությանը։

Ավելի վաղ Իսրայելը համաձայնել էր եռօրյա հումանիտար հրադադար հաստատելու Եգիպտոսի առաջարկին։

«Եթե հրադադարի համաձայնության պայմանները պահպանվեն, ապա Գազայում Իսրայելի ռազմական ներկայության անհրաժեշտությունը չի լինի»,-հայտնել են Իսրայելի կառավարությունից։

Պաղեստինյան խմբավորումների ներկայացուցիչները ևս հայտարարել են, որ կողմ են Գազայի հատվածում ժամանակավոր հրադադարի մասին Եգիպտոսի առաջարկին։

Այս խորագրի վերջին նյութերը