Աշխարհ

05.08.2014 12:39


Ութ աշխարհազորային վնասվածքներ է ստացել Դոնեցկում պայթյունի հետևանքով

Ութ աշխարհազորային վնասվածքներ է ստացել Դոնեցկում պայթյունի հետևանքով

Ութ աշխարհազորային պայթուցիկ սարքի գործարկման հետևանքով վնասվածքներ է ստացել Դոնեցկում։ Այս մասին հաղորդում է Դոնեցկի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Օգոստոսի 4-ին՝ տեղական ժամանակով 22։16–ին, Միր պողոտայի և Ունիվերսիտետսկայա փողոցի հատման վայրում պայթուցիկ սարքը գործարկվել է հենց այն պահին, երբ անցնում էր աշխարհազորայինների խումբը։ Ութ մարտիկ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել», – ասվում է հաղորդագրության մեջ։ Գիշերվա ընթացքում կրակոցներ են լսվել նաև քաղաքի Պետրովսկի և Կիրովսկի թաղամասերում։

Տեղեկացում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը