Լրահոս

08.09.2009 13:49


Այսօր Ադրբեջանի ձյուդոյի հավաքականը կժամանի Երևան

Այսօր Ադրբեջանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը կժամանի Հայաստան։ Սեպտեմբերի 11-14-ը Երևանում անց է կացվելու ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցելու են ավելի քան 30 երկրներ։ Ադրբեջանի հավաքականը նախօրոք հայտ էր ներկայացրել առաջնությանը մասնակցելու համար։

Հայաստանի և Ադրբեջանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարների միջև համաձայնագիր էր ստորագրվել, որով հայկական կողմը երաշխավորում է ադրբեջանցի մարզիկների անվտանգությունը, երաշխավորում է նրանց նորմալ պայմաններում մարզումներ անցկացնելը և ադրբեջանական ԶԼՄ-ներին առաջնությունը լուսաբանելու հնարավորություն ընձեռնելը։

Այս խորագրի վերջին նյութերը