Լրահոս

08.09.2009 13:58


Թաթուլ Մանասերյանը ՀՀ կառավարությունից մեծ ակնկալիքներ չունի

Թաթուլ Մանասերյանը ՀՀ կառավարությունից մեծ ակնկալիքներ չունի

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն «Ուրբաթ» ակումբում «7օր»-ին ասել է, թե մեծ ակնկալիքներ չունի, որ Թուրքիայի հետ բաց սահմանների պարագայում ՀՀ ներկա կառավարությունը կկարողանա հայաստանյան տնտեսության մրցունակությունը բավարար մակարդակի բարձրացնել։

Այդուհանդերձ, Թ. Մանասերյանը կադրային փոփոխություններն «աննպատակ կամ ինքնանպատակ» կհամարի, եթե դրանք չհանգեցնեն «տնտեսական և մարդկային զարգացման».

-Անընդհատ փոփոխություններն ինձ որևէ լուրջ հիմք չեն տալիս ասելու, որ դրանից առաջընթաց է լինելու։ Բայց ստիպել կառավարությանն ավելի արդյունավետ աշխատել նույն անձանցով, այդ հնարավորությունը ևս սպառված չէ։

Թ. Մանասերյանն առայժմ հակված չէ նաև գնահատական տալ կառավարության գործունեությանը՝ 2 պատճառով.

-Նախ՝ սպասվում է բյուջեի կատարողականի 6 ամիսների կտրվածքով կառավարության հաշվետվությունը, և այդտեղ շատ բաներ կհստակեցվեն, և դեռ վաղ է խոսել այն ծրագրի մասին, որն ընդունվեց որոշ պայմաններում, բայց իրագործվում է այլ պայմաններում։ Դա վերափոխվեց, այսպես կոչված, հակաճգնաժամային ծրագրի, և ժամանակի ընթացքում կերևան արդյունքները, որոնք թույլ կտան գնահատել։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը