Աշխարհ

08.08.2014 20:46


Կիևի կենտրոնում պայթյուն է որոտացել

Կիևի կենտրոնում պայթյուն է որոտացել

«Ուկրաինսկիյ դոմ» մշակութային և գործարար համագործակցության ազգային կենտրոնի մոտ՝ Եվրոպական հրապարակում, պայթյուն է որոտացել:

Պատահարի վայր են ժամանել ոստիկանական ուժերը և պարեկային ծառայությունները: Պայթյունի հետևանքները դեռևս պարզ չեն:

Մայրաքաղաքային ոստիկանությունից «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի թղթակցին հայտնել են, որ «պատահարի վայր են մեկնել պայթուցիկ տեխնիկայի փորձագետներ և օպերատիվ հետախուզական խումբ»: Բժիշկների տվյալներով, որոնք ժամանել էին պատահարի վայր, պայթյունի հետևանքով երկու մարդ է տուժել:

Ավելի ուշ Ուկրաինայի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ «Ուկրաինսկիյ դոմ»-ի մոտ ինքնաշեն պայթուցիկ գործարկող տղամարդը բռնվել է:

Այս խորագրի վերջին նյութերը