Աշխարհ

10.08.2014 12:04


ԱՄՆ-ն Իրաքում ավիահարվածներ է հասցրել ծայրահեղականների դիրքերին

ԱՄՆ-ն Իրաքում ավիահարվածներ է հասցրել ծայրահեղականների դիրքերին

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, հղում անելով «Associated Press»-ին հայտնում է, որ Իրաքում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները չորս հարված են հասցրել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման դիրքերին:

Ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է զրահատեխնիկա և մեկ բեռնատար: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Իրաքում նոր պատերազմ չի սկսելու, սակայն ավիահարվածներ է հասցնելու ծայրահեղականներին՝ կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես եզդիների ցեղասպանությունը կանխելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը