Աշխարհ

10.08.2014 13:11


Իրանում աղետի ենթարկված ինքնաթիռի ուղևորներների մեջ կան փրկվածներ

Իրանում աղետի ենթարկված ինքնաթիռի ուղևորներների մեջ կան փրկվածներ

Իրանական Ֆարս գործակալության փոխանցմամբ, այսօր Երևանի ժամանակով 08.48-ին Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանի մերձակայքում քաղաքացիական օդանավ է աղետի ենթարկվել: Taban Airlines-ին պատկանող Iran-141 օդանավը կատարում էր Թեհրան-Թաբաս չվերթը: Թռիչքից մի քանի վարկյան անց օդաչուն կորցրել է կառավարումը և օդանավը ընկել է բնակելի տարածքում:

Սկզբում հաղորդվում էր, որ ինքնաթիռի բոլոր 40 ուղևորներն ու անձնակզմի 8 անդամները մահացել են: Ավելի ուշ, սակայն նշվեց, որ 8 ուղևորի հաջողվել է փրկվել:

Ռուսական ԶԼՄ-ը հայտնում են, որ ինքնաթիռի օդաչուն Ուկրաինայի քաղաքացի էր:

Այս խորագրի վերջին նյութերը