Աշխարհ

10.08.2014 22:36


Նախնական արդյունքներով՝ Էրդողանը հաղթում է Թուրքիայի նախագահի ընտրություններում

Նախնական արդյունքներով՝ Էրդողանը հաղթում է Թուրքիայի նախագահի ընտրություններում

Այսօր՝ տեղական ժամանակով 17.00-ին, Թուրքիայում ավարտվել է երկրի նախագահի ընտրությունների քվեարկությունը: Ըստ ձայների ավելի քան 95% հաշվարկի՝ 52% քվեով ընտրություններում հաղթում է Ռեջեփ Թայիբ Էրդողանը:

Հիշեցնենք, Թուրքիայի նախագահի թեկնածուները երեքն էին՝ իշխող կուսակցության կողմից առաջադրված, երկրի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդդիմության կողմից առաջադրված Էքմելեդին Իհսանօղլուն և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Սելահաթին Դեմիրթաշը:

Այս խորագրի վերջին նյութերը