Աշխարհ

12.08.2014 11:50


Մահացել է աշխարհահռչակ դերասան Ռոբին Ուիլյամսը

Մահացել է աշխարհահռչակ դերասան Ռոբին Ուիլյամսը

Կալիֆորնիայում 63 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ օսկարակիր դերասան և ռեժիսոր Ռոբին Ուիլյամսը: Ոստիկանության հաղորդմամբ՝ դերասանին հայտնաբերել են սեփական տանը՝ խեղդամահ եղած: Ըստ նախնական վարկած՝ Ուիլյամսը ինքնասպան է եղել:

Կատարվում է նախաքննություն:

Դերասանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Այս խորագրի վերջին նյութերը