Աշխարհ

13.08.2014 15:41


Դատական նիստի ժամանակ Լևոն Հայրապետյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է

Դատական նիստի ժամանակ Լևոն Հայրապետյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 12:00-ին, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի քաղաքային դատարանում կայացել է մեր հայրենակից հայտնի բարերար, գործարար Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու նպատակով հրավիրված դատական նիստը: Լևոն Հայրապետյանը վատառողջ լինելու պատճառով անմիջականորեն չի մասնակցել դատական նիստին, և նրա ներկայությունն ապահովվել է կալանավայրից ուղիղ հեռարձակման միջոցով:

Հիշեցնենք, որ մեր հայրենակիցն այժմ գտնվում է Մոսկվայի «Մոտրոսկայա տիշինա» կալանավայրի բուժհատվածում:

Նշենք, որ Լևոն Հայրապետյանին սատարելու նպատակով նիստերի դալիճում են եղել նրա մտերիմները, այդ թվում և ռուս հայտնի ռեժիսոր Մարկ Զախարովն ու հատնի դերասան Ալեքսանդր Շիրվինդը:

Հրավիրված դատական նիստը, սակայն շատ արագ էլ հետաձգվել է, քանի որ այդ պահին, հոգեբանական լարվածության արդյունքում կտրուկ վատացել է Լևոն Հայրապետյանի առողջությունը: Մեր հայրենակիցը խնդրել է բժիշկ հրավիրել՝տեղային ցավազրկման նպատակով: Սական, տարօրինակն այն է, որ բժշկն այդպես էլ չի ժամանել: Եվ դատավորը ստիպված է եղել հայտարել ընդմիջում:

Նիստի մասնակից մեր հայրենակիցներից մեկի փոխանցմամբ, Լևոն Հայրապետյանը միայն հասցրել է մի կարևոր հայտարարություն անել, ասելով, որ քննիչ Բեսեդինը կողմնակալ վերաբերմունք է դրսևորում և քննությունը վերածել է իսկական առևտրի: Հիշյալ քննիչի կողմնակալությունն ի ցույց դնելու և իրավապահին ոչ բնորոշ նրա պահվածքը ներկայացնելու համար Լևոն Հայրապետյանը դատական նիստի ժամանակ բացել է որոշ փակագծեր, ասելով, որ Բեսեդինն իր առաջ դրել է մի թուղթ ու առաջարկել այն ստորագրել, սրա դիմաց խոստանալով՝ արագ կստորագրվի նաև Հայրապետյանի ազատ արձակման փաստաթուղթը:

Տեղեկացնենք, որ դատական հաջորդ նիստը տեղի կունենան օգոստոսի 15-ին՝ ուրբաթ, ժամը 10:00-ին:

Այս խորագրի վերջին նյութերը