Լրահոս

15.08.2014 15:35


Արգելվել է Ա/Ձ «Արմեն Սուքիասյանի» պանրի արտադրամասի կողմից արտադրված կաթնամթերքի արտադրությունը

Արգելվել է Ա/Ձ «Արմեն Սուքիասյանի» պանրի արտադրամասի կողմից արտադրված կաթնամթերքի արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. օգոստոսի 14-ի որոշումով արգելվել է Ա/Ձ «Արմեն Սուքիասյանի» պանրի արտադրամասի կողմից արտադրված «Լոռի» պանիր, թթվասեր և մածուն արտադրատեսակների արտադրությունը:

Ա/Ձ Արմեն Սուքիասյանի պանրի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում վերոնշյալ արտադրատեսակների արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ Ա/Ձ «Արմեն Սուքիասյանի» պանրի արտադրամասի կողմից արտադրված «Լոռի» պանիր, թթվասեր և մածուն արտադրատեսակների նմուշները, համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, ԱՑԽՄ ցուցանիշով չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշմամբսահմանված պահանջներին:

Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը և տեխնոլոգիական գործընթացն իրականացնելու տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:

Խախտումների վերացման ժամկետ է սահմանվել մինչև 2014 թվականի օգոստոսի 29-ը:

Այս խորագրի վերջին նյութերը