Լրահոս

16.08.2014 12:56


Ամփոփ տեղեկատվություն «Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքների վերաբերյալ

Ամփոփ տեղեկատվություն «Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքների վերաբերյալ

ՀՀ ոստիկանության 2014 թ. հիմնական կազմակերպչական միջոցառումների պլանի 2.1.5 կետի, ինչպես և «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության 2014-2018 թթ. ծրագրի իրականացմանն ուղղված ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի պլանի 3-րդ կետի պահանջների համաձայն` «Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումn անց է կացվելու 2014 թ. օգոստոսի 4-ից մինչև օգոստոսի 28-ը:
Միջոցառման նպատակն է` հայտնաբերել և այրման միջոցով ոչնչացնել հանրապետության տարածքում վայրի աճած կամ բնակչության կողմից աճեցված կանեփի և կակաչի բույսերը, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերումը, կանխումը, խափանումը և բացահայտումը:
16.08.2014 թ. դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 38 տոննա 576 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 45.1 կգ կակաչի կանաչ զանգված («Կանեփ-կակաչ-2013» ամբողջ միջոցառման ընթացքում` 94 տոննա 878.9 կգ կանեփի և 26 կգ կակաչի կանաչ զանգված):
Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում հայտնաբերվել է հանցագործության 46 դեպք, որից 40-ը` վերաբերվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը: Արդյունքում` ապօրինի շրջանառությունից առգրավվել է 12 կգ 147.4 գրամ մարիխուանա, 930.8 մլ դեզոմորֆին, 188 հատ սուբուտեքս, 45 հատ տրամադոլ, 4 հատ մորֆին թմրահաբեր, 1.2 գրամ մեթադոն և 1.1 գրամ հերոին տեսակի թմրամիջոցներ: Հարուցվել է 9 քրեական գործ` 11 դրվագով:
Բացահայտվել է մեկական ապօրինի ձկնորսության /ոստիկանության Եղեգնաձորի բաժին/, խարդախության /ոստիկանության Տարոնի բաժին/ և 2 բնակարանային գողության /ոստիկանության Արթիկի և Արարատի բաժիններ/ դեպքեր:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք /2 հատ «ՏՈԶ», 1 հատ ողորկափող որսորդական հրացան և տարբեր տրամաչափի 50 փամփուշտ/:
Ապօրինի շրջանառությւնից հայտնաբերվել է 4 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտ /Տավուշի բաժին/, 3 հատ ինքնաձիգի պահունակ, 1 հատ նռնակի պայթուցիչ, 1 հատ նռնակ /Գորիսի բաժին/:
Տնամերձ 206 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 2 տոննա 125 կգ կանեփի բույս, 26 կգ կակաչի բույս և 600 գրամ կակաչի գլխիկներ:
Հարուցվել է 8 հատ քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 273 հոդվածի հատկանիշներով:
Մնացած փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության:
Հայտնաբերվել է վեց հետախուզվող /ՀՀ քր. օր.-ի 327, 177, 178, 117 և ՌԴ քր. օր.-ի 111 հոդվածներով/:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը