Լրահոս

17.08.2014 04:10


Վրաստանի Բորժոմի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են տուժել

Վրաստանի Բորժոմի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են տուժել

Օգոստոսի 16-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ՀՀ ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ ժամը 21.00-ի սահմաններում Բորժոմի մարզի Չիթախեվի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «ՎԱԶ-2121» մակնիշի 16 TB 666 պետհամարանիշով ավտոմեքենան և տրեյլերը:

ՃՏՊ-ի հետևանքով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ ՀՀ քաղաքացի Հ. Չ.-ը և Ռ. Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բորժոմի քաղաքի ԲԿ:

Բժիշկները Հ. Չ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ռ. Մ.-ինը` բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը