Լրահոս

17.08.2014 04:19


«Թալինի» ջրանցքից դուրս է բերվել 22-ամյա տղամարդու դի

«Թալինի» ջրանցքից  դուրս է բերվել 22-ամյա տղամարդու դի

Օգոստոսի 16-ին, ժամը 17.35-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի «Թալինի» ջրանցքում երիտասարդ տղամարդու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ջրանցքից դուրս են բերել 22-ամյա Ռ. Հ.-ի դին:

Այս խորագրի վերջին նյութերը