Լրահոս

17.08.2014 04:27


Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել հայ տանկիստներին

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել հայ տանկիստներին

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել հայ տանկիստներին՝ Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության արդյունքում փոխչեմպիոն դառնալու կապակցությամբ: Այս մասին հայտնում են նրա աշխատակազմից:

«Տանկային բիաթլոնի առաջնության հայկական անձնակազմի սիրելի՛ տղաներ,

Շնորհավորում եմ ձեզ տանկային բիաթլոնի աշխարհի առաջնությունում հաջող մրցելույթների և փոխչեմպիոն դառնալու առթիվ: Մենք բոլորս հպարտանում ենք միջազգային ստուգատեսում ձեր գրանցած բարձր արդյունքներով, ինչը հայկական Զինված ուժերի մարտիկների կողմից զինտեխնիկայի տիրապետման և առաջադրանքները փայլուն կատարելու վկայությունն է:

Ձեր ձեռքբերումը մեր բանակի բոլոր օղակներում մասնագիտական կատարելագործումն էլ ավելի խթանելու հիանալի օրինակ է: Ապրե՛ք, տղաներ»,-ասված է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Այս խորագրի վերջին նյութերը