Լրահոս

17.08.2014 16:31


Ծածկի տակ այրվել է դիզելային վառելիք

Ծածկի տակ այրվել է դիզելային վառելիք

Օգոստոսի 17-ին, ժամը 13.30-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 12 հասցեում այրվում է բենզալցակայան:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.47-ին, մարվել՝ 13.49-ին:
Ա. Հ.-ին պատկանող բենզալցակայանում՝ ծածկի տակ այրվել է դիզելային վառելիք (մոտ 400լ պլաստմասյա 20լ տարրաներում), հարակից տարածքում 200 քմ խոտածածկ տարածք, վնասվել է ծածկը (4 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը