Լրահոս

17.08.2014 21:10


Վթարի է ենթարկվել Երևան-Վոլգոգրադ ավտոբուսը

Վթարի է ենթարկվել Երևան-Վոլգոգրադ ավտոբուսը

Ստավրոպոլում վթարի է ենթարկվել Երևանից Վոլգոգրադ մեկնող ավտոբուսը։ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ վթարը տեղի է ունեցել 17:05-ի սահմաններում՝ Բուդյոնովսկի շրջանում:

Նախնական տեղեկություններով՝ ընթացքի մեջ գտնվող ավտոբուսի հետևի ձախ անվադողը պայթել է, վարորդը չի կարողացել վերահսկել կառավարումը, և ավտոբուսը շրջվել է։

Հայաստանի պետհամարանիշերով ավտոբուսում եղել է 20 ուղևոր և 2 վարորդ. հիվանդանոց բուժօգնության է դիմել նրանցից 17–ը: Ուղևորները հիմնականում ստացել են թեթև մարմնական վնասվածքներ:

Պետավտոտեսչության վարչությունից ընդգծել են, որ ավտոբուսն անվտանգության ամրագոտիներ չի ունեցել, որոնց առկայությունը կարող էր նվազեցնել տուժողների թիվը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը