Աշխարհ

18.08.2014 14:22


Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա կրակողը Հայաստանի քաղաքացի է

Մոսկվայում  Թուրքիայի դեսպանատան վրա կրակողը Հայաստանի քաղաքացի է

Մոսկվայում այսօր առավոտյան Թուրքիայի դեսպանատան վրա կրակոցներ արձակած անձը Հայաստանի քաղաքացի է, «Դոբռի լես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն, 35-ամյա Արթուր Միրզոյանը։ «Երկիր Մեդիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնոել է ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը` հղում անելով ոստիկանության սեփական աղբյուրներին։

Նրա կրակոցների թիրախը եղել է Դեսպանատան շենքի վրայի Թուրքիայի զինանշանը։ Երկու կրակոցներն էլ կպել են հենց դրան։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր առավոտյան անհայտ տղամարդը երկփող որսորդական հրացանից արձակել է երկու կրակոց Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան ուղղությամբ եւ փորձել հեռանալ դեպքի վայրից։ Սակայն դիվանագիտական ներկայացուցչությունը հսկող ոստիկանները տեսախցիկների օգնությամբ պարզել են նրա շարժվելու ուղղությունը և ձերբակալել։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Կրակոցներ արձակողը տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք: Նա առայժմ իր արարքի դրդապատճառների մասին ոչինչ չի ասում։

Այս խորագրի վերջին նյութերը