Լրահոս

09.09.2009 17:40


Կարեն Կարապետյանը կրկին պատգամավո՞ր կդառնա

Կարեն Կարապետյանը կրկին պատգամավո՞ր կդառնա

Ըստ «7օր»-ի ունեցած տեղեկությունների՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը հնարավոր է՝ մեծամասնական ընտրակարգով առաջադրվի թիվ 10 ընտրատարածքում, որտեղից առաջադրվել էր Խաչատուր Սուքիասյանը։

Թե որքանո՞վ է վերոնշյալ տեղեկությունը համապատասխանում իրականությանը, «7օր»-ը փորձել է ճշտել ՀՀ նախագահի աշխատակազմի համապատասխան բաժնից։ Այնտեղից խորհուրդ են տվել դիմել նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանին, ով իր հերթին պատասխանել է, որ նման տեղեկություն չունի և «հումորով է վերաբերվում նման հումորներին»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը