Լրահոս

10.09.2009 12:17


Զոհ հրդեհից

Սեպտեմբերի 9-ին, ժամը 22.45-ին հրդեհ է բռնկվել Շիրակի մարզում' Գյումրիի Ավտոկայանի բանավանի թիվ 104/14 տնակում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.07-ին, մարվել' 23.17-ին:

 Մասամբ այրվել է Ժ. Պետրոսյանին պատկանող տնակը' 20 քմ մակերեսով: Տանտերը' 1931 թ. ծնված Ժ. Պետրոսյանը, ստանալով ծխային ծանր թունավորում, տեղափոխվել է Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց:

Հիվանդանոցում տուժածը մահացել է:

Այս խորագրի վերջին նյութերը