Աշխարհ

01.09.2014 09:48


Վրաստանում այսօրվանից ուժի մեջ է մտնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը

Վրաստանում այսօրվանից ուժի մեջ է մտնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Վրաստանում այսօրվանից ուժի մեջ է մտել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը՝ խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու մասով։

Սեպտեմբերի 1-ից գործելու է փաստաթղթի շուրջ 80%-ը, այդ թվում` DCFTA-ն։ Ըստ այդմ՝ Վրաստանի արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքի համար կապահովվի ազատ տեղաշարժ եվրոպական շուկայում և անվտանգ արտադրանքի ներկրում տեղական շուկա։

DCFTA-ի շրջանակում ԵՄ շուկա արտահանելիս վրացական գրեթե ամբողջ արտադրանքը, բացի մի շարք սահմանափակումներից, ազատվելու է մաքսային սակագնից։

Այս խորագրի վերջին նյութերը