Աշխարհ

01.09.2014 15:15


Մայրը 7–ամյա աղջկա հետ նետվել է պատուհանից, որպեսզի դուստրը դպրոց չգնա (լուսանկար)

Մայրը 7–ամյա աղջկա հետ նետվել է պատուհանից, որպեսզի դուստրը դպրոց չգնա (լուսանկար)

Այսօր գիշերը Մոսկվայում մայրը նետվել է 14–րդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատուհանից՝ գրկում պահելով իր քնած դստերը։ Ստացված վնասվածքներից երկուսն էլ մահացել են։

«Lifenews.ru»–ի փոխանցմամբ՝ հարևանուհին պատմել է, որ ընտանիքը պատրաստվում էր սեպտեմբերի 1–ին, համազգեստ և ծաղիկներ էր գնել։

Ինքնասպանություն գործած կինը նախորդ տարի բուժվել է հոգեբուժարանում. բժիշկները նրա մոտ սուր արտահայտված շիզոֆրենիա են արձանագրել։ Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա ընդունվել է աշխատանքի, պարբերաբար զբոսնել դստեր հետ, բայց միշտ ամեն ինչ արգելել է նրան։

«Նա մոլուցք ուներ, որ իր աղջիկը դպրոց չպետք է գնա։ Սկզբում դեն է նետել երեխայի համակարգիչը, այնուհետև՝ տատիկի նվիրած պլանշետը։ Մայրը նաև շարունակ պնդում էր, որ իր աղջիկը ոչ մի դեպքում չպիտի սովորի։ Նա ասում էր, որ իրենց անընդհատ ինչ–որ մեկը հետևում է»,–պատմել է հարևանուհին։

Պատուհանից նետվելուց առաջ մայրը գրություն է թողել, որի բովանդակությունը չի հրապարակվում։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը