Լրահոս

26.01.2011 13:50


Ի՞նչ շահեց Հայաստանը հայ-թրքական գործընթացից

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը այսօր մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է այն հարցին, թե ինչ տվեց հայ-թրքական գործընթացը։ Բանախոսը երկու դրական կողմ նշեց, որը կապված է հայ-թրքական հարաբերությունների գործընթացի հետ։

-Նախ այդ գործընթացի արդյունքում մեզ հաջողվեց ցեղասպանության խնդրի վերաբերյալ քննարկումները տեղափոխել Թուրքիա։ Այդ բանվեճերը տարածվել են Թուրքիայի ողջ հասարակության մեջ, - ասել է Գ. Մինասյանը։

Նրա կարծիքով՝ երկրորդ դրական հանգամանքը այն է, որ մենք միջազգային հանրությանը փաստացիորեն կարողացանք ներկայացնել, որ մեր ընկալումները տարածաշրջանային զարգացումների առումով կապված չեն, և մենք բաց ենք բոլոր քննարկումների համար ու պատրաստ ենք առանց նախապայմանների հարաբերություններ ստեղծել Թուրքիայի հետ։

Բնականաբար, Հանրապետական պատգամավորը ոչ մի խոսք չասեց այն մասին, թե ինչ կորցրեց Հայաստանը Սերժ Սարգսյանի նախաձեռնած ֆուտբոլային դիվանագիտության հետևանքով։

Այս խորագրի վերջին նյութերը