Աշխարհ

04.09.2014 11:21


ԱՄՆ–ը և Իրանը կքննարկեն առաջիկա բանակցությունները միջուկային խնդրով

ԱՄՆ–ը և Իրանը կքննարկեն առաջիկա բանակցությունները միջուկային խնդրով

ԱՄՆ–ի և Իրանի ներկայացուցիչներն այսօր կհանդիպեն Ժնևում՝ քննարկելու առաջիկա բանակցություններն Իրանի միջուկային ծրագրի խնդրով։ Այս մասին «Twitter»–ում գրել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը։

«ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բերնսը և Շերմանը, ինչպես նաև խորհրդական Ջեյքոբ Սալլիվանը կհանդիպեն Իրանի պատվիրակության հետ Ժնևում սեպտեմբերի 4-5–ը», – գրել է Հարֆը։

Ավելի վաղ ամերիկյան «Wall Street Journal»–ը հայտնել էր, որ բանակցությունները միջազգային միջնորդների «վեցնյակի» և Իրանի միջև կվերսկսեն սեպտեմբերի 18-ին։ Առաջիկա քննարկումները, ինչպես նշվել է, կկայանան ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեային ընդառաջ, որի անցկացումը նույնպես նշանակված է Նյու Յորքում։

Հիշեցնենք, որ Իսրայելը, ԱՄՆ–ը և Արևմուտքի մի շարք այլ երկրներ մեղադրում են Իրանին խաղաղ ատոմի ծրագրի քողի տակ միջուկային զենք արտադրելու մեջ։ Թեհրանն այդ մեղադրանքները հերքում է՝ հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրը բացառապես ուղղված է երկրի էներգետիկ պահանջմունքները բավարարելուն։ Նախորդ շաբաթ հայտնի է դարձել, որ ԱՄՆ–ը նոր պատժամիջոցներ է կիրառել 25 մարդու և կազմակերպության դեմ, այդ թվում՝ տրանսպորտային ընկերությունների, ավիաընկերությունների և վեց բանկերի նկատմամբ, որոնց կասկածում են իրանական միջուկային ծրագրին աջակցելու մեջ։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը