Լրահոս

10.09.2009 17:57


Արման Մուսինյան. «...մենք եղել ենք և շարունակում ենք կողմնակից լինել «Ժառանգության» հետ համագործակցության և կուզենայինք իրենց տեսնել համախմբված»

Արման Մուսինյան. «...մենք եղել  ենք և շարունակում ենք կողմնակից լինել «Ժառանգության» հետ համագործակցության և կուզենայինք իրենց տեսնել համախմբված»

-Մենք շատ ենք ցավում՝ նախ, որ «Հայկական ժամանակ»-ի հրապարակումը վերագրվել է մեզ. մենք ոչ միայն պաշտոնաթերթ չունենք, այլ ավելին՝ մենք հարգում ենք խոսքի և մամուլի ազատությունը և նաև կոչ ենք անում մեր ընկերներին ձեռնպահ մնալ հապշտապ եզրակացություններից, բայց նաև մենք եղել ենք և շարունակում ենք կողմնակից լինել «Ժառանգության» հետ համագործակցության և կուզենայինք իրենց տեսնել համախմբված,-«7օր»-ի հետ զրույցում խոսելով «Ժառանգություն» կուսակցությունում տեղի ունեցող փոփոխություններից՝ ասել է Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը։

Այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի «Ժառանգության» այն հայտարարությունները, որ ՀԱԿ-ից չստանալով խոստացված պաշտոնները՝ կուսակցությունից հեռացված անդամները փորձում էին պառակտումներ իրականացնել, Արման Մուսինյանը պատասխանել է, թե կոչ է անում հապշտապ եզրակացություններ չանել։

-Ես ցավում եմ, որ նման մակարդակի խոսակցություններ են գնում։ Ես  նույնիսկ այս հարցում ուղղակի կհարաժարվեի որևէ բան պատասխանելուց, որովհետև դրանք անլուրջ և ցածր մակարդակի խոսակցություններ են,-ասել է նա։

«7օր»-ը նաև կապվել է ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի հետ, որն ասել է, թե ՀԱԿ-ի մեկնաբանությունների հետ լիովին համաձայն է և չի ցանկանում մեկնաբանել «Ժառանգության» ներսում կատարվող իրադարձությունները։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը