Աշխարհ

05.09.2014 12:01


«Իսլամական պետության» զինյալները մահապատժի են ենթարկել լիբանանցի Քաիդ Քդադին

«Իսլամական պետության» զինյալները մահապատժի են ենթարկել լիբանանցի Քաիդ Քդադին

«Իսլամական պետության» զինյալները, որոնք գրավել են Սիրիայի հետ սահմանակից Էրսալ քաղաքը, մահապատժի են ենթարկել Լիբանանի քաղաքացի Քաիդ Քդադին։ Նրան մեղադրում էին «Հըզբոլլահ» շիական խմբավորման հետ կապերի մեջ, որի կամավորները մարտնչում են Սիրիայում կառավարական զորքերի կողմից։

Ավելի վաղ տեղական ԶԼՄ–ն հաղորդել էր, որ դա երկրորդ դեպքն է թվով 30 լիբանանյան զինվորների հետ, որոնք գերեվարվել են ծայրահեղականների կողմից օգոստոսի սկզբին Էրսալի գրավման ժամանակ։ Սակայն այդ տեղեկատվությունը չի հաստատվել։ Օգոստոսի սկզբից ԻՊ զինյալների և «Ջեբհաթ ան–Նուսրա» ծայրահեղական խմբավորումների վերահսկողության տակ 23 գերեվարված զինծառայող է գտնվում։ Ծայրահեղականները պահանջում են նրանց փոխարեն ազատել իսլամիստ բանտարկվածներին «Ռումիա» գաղութից՝ Բեյրութին մոտ։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը