Մեկնաբանություն

08.09.2014 11:25


Բաց ու հրապարակային քննարկումներին ընդառաջ

Բաց ու հրապարակային քննարկումներին ընդառաջ

«Մեր անկախ պետականության տարիների ընթացքում առաջին անգամ սահմանադրական բարեփոխումների գործընթացը դրված է բաց ու հրապարակային հիմքի վրա»։

Եվ ո՞վ է այս մասին հայտարարում։ Սերժ Սարգսյանը։ Քաղաքական գործիչ, ով հիշվելու է բացառապես իր պատուհասային՝ միանձնյա գիշերային, փակ ու միանձնյա որոշումների շնորհիվ։ Որոշումներ, որոնք արձանագրեցին միայն բացասական հետևանքներ։

«Բաց և հրապարակային»–ից խոսում է նա, ով ամբողջ ազգին անակնկալի առջև կանգնեցրեց՝ նախաստորագրելով հայ–թուրքական արձանագրությունները։ Նույնիսկ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը տեղյակ չէր։ «Նման բան չկա»,–«7 օր»-ին ասել էր նա։

«Բաց ու հրապարակային» գործելաոճից խոսում է նա, ով 3 տարի եվրոպացիներին համոզում էր իր անմնացորդ նվիրվածությունն ու մի օրվա մեջ արեց լրիվ հակառակը՝ մինչև այդ հանրությունից գաղտնի պահելով ԵՄ–ի հետ ասոցացման տեքստը։

Իրականությունն այն է, որ Սերժ Սարագսյանը հակահրապարակային գործիչ է։ Այնքան փակ, որ նույնիսկ նրա «թիմը» չի հասցնում արձագանքել իր ղեկավարի «շախմատային» քայլերին։

Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում է տակից։ Նույնն էլ սահմանադրական փոփոխությունների պարագայում։

Հրապարակային քննարկումը ո՞րն է։ Այն, երբ մարզպետարաններից ու քաղաքապետարաններից մարդկանց քշել ու լցրել են մի սենյակի մեջ, Գագիկ Հարությունյանն իր մոնոտոն ձայնով ինչ որ բառեր է արտասանել ու հետո բոլորը ցրվել են տներո՞վ կամ երբ «բարեփոխումների» շրջիկ խումբը երևանյան շոգից փախել է մարզեր՝ հաճելին համատեղելով ստիպողականի հե՞տ։

Հրահանգվում է դահլիճ լցնել, գալիս են ՍԴ նախագահ@co–ն ու սկսում խոսել բորենիներից ազատվելու մասին։ Շա՜տ հրապարակային ու բաց քննարկում է։

Բաց ու հրապարակայինը լինելու են ընդդիմության նախատեսած հանրահավաքները։ Ցանկանում եք բաց քննարկո՞ւմ՝ գնացե՛ք ու մասնակցե՛ք։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը