Լրահոս

11.09.2009 15:48


Մովսես Արիստակեսյան. «Րաֆֆի Հովհաննիսյանն այս կուսակցության հիմնադիրն է և պետք է լիներ ավելի վճռորոշ»

Մովսես Արիստակեսյան. «Րաֆֆի Հովհաննիսյանն այս կուսակցության հիմնադիրն է և պետք է լիներ ավելի վճռորոշ»

-Այս ամբողջ իրավիճակն իմ սրտին ցավ է տալիս։ Ես տագնապ եմ ապրում. այս փաստերը մենք գիտեինք և երկար ժամանակ չէինք բարձրաձայնում, դրա համար վարչության ներսում շահագրգիռ 4 անդամների հարցը որոշեցին լուծել կուսակցության ներսում,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Մովսես Արիստակեսյանը։

Այն հարցին, թե որքանով էր այս դեպքերի մեջ Րաֆֆի Հովհաննիսյանի մեղքը, նա պատասխանել է, թե Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ ձևավորված բնավորության գծերը  շատ դեպքերում հակասության մեջ են մեր իրականության մեջ  աճած-մեծացած մարդկանց հետ։

-Նա, լինելով բարոյական մարդ, թողել է և ասել, որ մենք հաշտվենք, ներսում հարցերը լուծենք իրար հետ պարզաբանելով, սակայն դա տեղի չունեցավ։ Իհարկե, այս կուսակցության հիմնադիրը նա է և պետք է լիներ ավելի վճռորոշ,-նշել է Մովսես Արիստակեսյանը։

«7օր»-ի այն հարցին, թե  արդյոք նա վերցնելո՞ւ է պատգամավորական մանդատը, Մովսես Արիստակեսյանը պատասխանել է՝ այո։

-Գնալու եմ, ցավոք, համագործակցելու եմ անձանց հետ, որոնք կեղծիքների մեջ թաթախված են, բայց ստիպելու եմ նրանց կատարել օրենքի պահանջները,-ասել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը