Աշխարհ

11.09.2014 09:58


Հենրիխ Մխիթարյանը դեռ չի վերսկսել մարզումները

Հենրիխ Մխիթարյանը դեռ չի վերսկսել մարզումները
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով վնասվածք էր ստացել Եվրոպայի 2016 թ. առաջնության որակավորման փուլի Դանիա-Հայաստան հանդիպման ժամանակ, չնայած, որ հանդիպումից անմիջապես հետո միացել էր իր թիմին՝ Դորտմունդի «Բորուսիային», սակայն դեռևս չի վերսկսել մարզումները:
Գերմանական թիմը երկու մարզում է անցկացրել, սակայն, ակումբի բժիշկները թույլ չեն տվել Մխիթարյանին մասնակցել մարզումներին: Այժմ Մխիթարյանը գտնվում է «Բորուսիայի» բժիշկների վերահսկողության ներքո:
Երեկ Մխիթարյանն անցել է դեղորայքային և ֆիզիոթերապևտիկ բուժման կուրս, սակայն միայն այսօր վերջնական բուժզննումից հետո պարզ կդառնա, թե երբ նա կկարողանա վերսկսել մարզումները:

Այս խորագրի վերջին նյութերը