Լրահոս

11.09.2009 17:39


Վահան Շիրխանյան. «Հայաստանի դիվանագիտությունը պարտություն է կրել և շատ դաժա՛ն պարտություն»

Վահան Շիրխանյան. «Հայաստանի դիվանագիտությունը պարտություն է կրել և շատ դաժա՛ն պարտություն»

-Ինձ համար անվիճելի ու միանշանակ է, որ այդ փաստաթղթերը, դրանց նախորդող Ճանապարհային քարտեզը և մադրիդյան սկզբունքները նշանակում են Հայաստանի դիվանագիտության լիարժեք պարտություն,-ՀԺԿ գրասենյակաում տեղի ունեցած քննարկման ժամանակ խոսելով Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունների մասին՝ ասել է ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը։

Նրա խոսքերով՝ ԽՍՀՄ-ի քայքայումից հետո ԱՄՆ-ը, Թուրքիան, Եվրոպան և, ընդհանրապես, Արևմուտքն իրենց ազդեցությունն են ցանկացել հաստատել այս տարածաշրջանում։

-Մերձբալթիկայում, Ուկրաինայում, Վրաստանում, որոշակիորեն՝ Ադրբեջանում, հաջողվեց հաստատել։ Կովկասը, որպես առանձին ենթատարածաշրջան, մնաց Հայաստանի խնդիրը, իսկ ազդեցությունը ստրատեգիական նպատակ ունի։ Այս փաստաթղթերը բառացիորեն տանում են դրան՝ բացել սահմանը, հաստատել դիվանագիտական հարաբերություներ. սա նշանակում է, որ Հայաստանը դուրս է գալիս մի անվտանգության համակարգից՝ չունենալով մեկ ուրիշ համակարգ,-նշել է  նա։

Ըստ Վահան Շիրխանյանի՝ մենք, վավերացնելով Հայաստանի և Թուրիքայի միջև նախաստորագրված արձանագրությունները, կորցնում ենք մեր անվտանգության երաշխիքները։

-Մենք այսօր անդամակացում ենք ՀԱՊԿ համակարգին կամ Ռուսաստանի հետ ենք համագործակցում։ Այս գործընթացը միտված է դա խափանելուն,-հավելել է ՊՆ նախկին փոխնախարարը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը