Լրահոս

11.09.2009 17:58


ՀԱԿ համակարգող. «Շատ լավ կլիներ, որ ինչ–որ հրաշքով հնարավոր լիներ անջատել հայ–թուրքական հարաբերությունները ղարաբաղյան կարգավորումից, բայց նման հրաշք գոյություն չունի»

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը լրագրողներին ասել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունները ցույց տվեցին, որ պնդումները, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Ղարաբաղի խնդրի լուծումից տարանջատված է, ակնհայտ կեղծիք են։ Նա նաև կարծում է, որ, այսպիսով, Թուրքիայի կառավարությունը հնարավորություն է ստացել ցուցադրել իր կառուցողականությունը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Ղարաբաղի խնդրի լուծումով պայմանավորելու «առաքելութունը» դնելով խորհրդարանի վրա։

ՀԱԿ համակարգողը նաև նշել է, որ ներքին լեգիտիմություն չունենալով, ընդունելով Թուրքիայի նախապայմանները՝ Սերժ Սարգսյանը պատրաստ է նաև անհարկի զիջումների գնալ ԼՂ-ի հարցում։

Լ. Զուրաբյանը, սակայն, այդպես էլ հստակ պատասխան չի տվել՝ լա՞վ է, թե՞ վատ, որ հայ-թուրքական հարաբերությունները և ԼՂ-ի հիմնահարցի կարգավորումը փոխկապակցվել են.

-Լավ է, թե վատ է, դա փաստ է. դա գրավիտացիայի օրենք է, բնության օրենք է։ Հիմա լա՞վ է, որ գրավիտացիա գոյություն ունի, թե՞ վատ է։ Սրանք փոխկապակցված գործոններ են։ Իհարկե, շատ լավ կլիներ, որ ինչ-որ հրաշքով հնարավոր լիներ անջատել հայ-թուրքական հարաբերությունները ղարաբաղյան կարգավորումից, բայց նման հրաշք գոյություն չունի։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը