Լրահոս

12.09.2009 15:27


Արթուր Սարդարյան. «Ժառանգությունը հանվեց աճուրդի»

Արթուր Սարդարյան. «Ժառանգությունը հանվեց աճուրդի»

-Ինձ համար նույնիսկ անհասկանալի է՝ այս ժողովի մասնակիցները, վարչության նիստի մասնակիցներն ի՞նչ են քննարկել։ Իմիջիայլոց, այդ վարչության որոշման տեքստը մինչև հիմա մեր ձեռքին չկա, այսինքն՝ մենք տեղյակ չենք մեր հեռացման մասին,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով «Ժառանգություն» կուսկացության վարչության կայացրած որոշումների մասին՝ ասել է «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Արթուր Սարդարյանը։

Նա նշել է, որ շատ շուտով «Ժառանգությունը» հանվելու է աճուրդի։

-Կամ էլ կուսակցության բրենդն է դրվելու աճուրդի, եթե դրանից ինչ-որ բան մնացել  է դեռ,-նշել է նա։

«Ժառանգություն» կուսակցության ԿԸՀ ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանն էլ պնդել է, որ համագումարի ժամանակ պետք է կայացվեր ճիշտ որոշում, ոչ թե փլուզեր կուսակցությունը։

«7օր»-ի այն հարցին, թե փլուզվե՞ց կուսակցությունը, նա պատասխանել է՝ այո։

-«Ժառանգությունը» փլուզվեց ամսի 9-ին, երբ կայացավ այդ անարդար որոշումը,-հավելել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը