Լրահոս

12.09.2009 17:02


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի առաջնության բացման արարողությանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ, Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդության առաջնության կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նախագահ Տիգրան Սարգսյանն այսօր ներկա է եղել սեպտեմբերի 11-13-ը Երևանում, Կարեն Դեմիրճանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի առաջնության հանդիսավոր բացման արարողությանը։ Տիգրան Սարգսյանը Ձյուդոյի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Սոլովեյչիկի կողմից պարգևատրվել է Ձյուդոյի Եվրոպայի ֆեդերացիայի ոսկե հուշամեդալով։
Առաջնությանը մասնակցում են 38 երկրից ժամանած մինչեւ 20 տարեկան աղջիկների և տղաների հավաքականներ։

 

Այս խորագրի վերջին նյութերը