Լրահոս

14.09.2009 12:47


Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Դավիթ Պետրոսյանը հանկարծամահ է եղել

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Դավիթ Պետրոսյանը հանկարծամահ է եղել

«7օր»-ի տեղեկություններով՝ մոտ երկու ժամ առաջ հանկարծամահ է եղել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Դավիթ Պետրոսյանը։ Սեպտեմբերի 21-ին կլրանար նրա 43-ամյակը։ «7օր»-ի աղբյուրները նշել են, որ դեպքը տեղի է ունեցել Աղվերանում, որտեղ Դավիթ Պետրոսյանը 2 օրով մեկնել էր հանգստանալու։

Դավիթ Պետրոսյանի մահվան լուրը հաստատել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանը։

Դ. Պետրոսյանը ծնվել է 1966 թ. սեպտեմբերի 21-ին Երևանում:
1987 թ. ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետը։
1987 թ. աշխատել է Երևանի Օրջոնիկիձեի շրջանի ֆին. բաժնում ավագ տնտեսագետ։
1992 թ. ընդունվել և 1996 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
1996 թ. ընտրվել է Նոր Նորք համայնքի ավագանու անդամ։
1997 թ. աշխատել է Երևանի Խորհրդային շրջանի տարածքային հարկային տեսչությունում՝ որպես իրավաբան։
1998 թ. հոկտեմբերին նույն տեսչությունում նշանակվել է ֆիզիկական անձանց եկամուտների հարկման և հաշվառման բաժնի պետ։
2001 թ. օգոստոսին նշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության վերահսկողության տեսչության պետի տեղակալ։
2002 թ. դեկտեմբերի 8-ին ընտրվել է Նոր Նորք համայնքի ղեկավար։
2005 թ. վերընտրվել է Նոր Նորք համայնքի ղեկավարի պաշտոնում։
2006 թ. Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։
Նոր Նորքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ է:
2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ։

 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը