Լրահոս

14.09.2009 13:29


Ահարոն Ադիբեկյան. «...թուրքն արդեն այն թուրքը չի. արդեն ուրիշ որակ ունի»

Ահարոն Ադիբեկյան. «...թուրքն արդեն այն թուրքը չի. արդեն ուրիշ որակ ունի»

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ  հասարակական տրամադրությունները ճշտելու նպատակով սոցիոլոգիական հարցում անցկացնելու մասին այս օրերին 2 կազմակերպության և «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանի միջև բանակցություններ են ընթանում։ Թե կոնկտեր ո՞ր կազմակերպություններն են ցանկանում հարցումը պատվիրել, Ա. Ադիբեկյանը հրաժարվել է «7օր»-ին պատասխանել։

-Մենք բանակցային պրոցեսում ենք, ու մինչև բանակցությունները չավարտվեն, ես ոչ մի տեղեկություն չեմ տա,- ասել է Ա. Ադիբեկյանը՝ հավելելով, որ հետագայում հնարավոր է՝ նաև պատվիրատուն չցանկանա, որ հարցման արդյունքները հրապարակվեն։

-Դժբախտաբար, չկա անկախ, չեզոք հիմնադրամ կամ հզոր թերթ, հեռուստաընկերություն, ինչպես Արևմուտքում է, որը սեփական պատվերներն է տալիս, հարցումներ անցկացնում, և ամենակարևորը՝ տվյալները բաց են լինում հանրության համար։

Ա. Ադիբեկյանի խոսքերով՝ բանակցությունները հաջողությամբ պսակվելուց հետո սոցիոլոգիական հարցումը պետք է անցկացվի փորձագետների և բնակչության շրջանում։ Գումարի չափից էլ կախված՝ հարցումը կարող է տևել 3 օրից մինչև 1-3 շաբաթ։

-Ինչքան փոքր է ժամկետը, այնքան թանկ է նստում։

Սոցիոլոգի խոսքերով՝ 1991-ին Հայաստանում հարցում է անցկացվել, թե ո՞ւմ հետ կցանկանային, որ Հայաստանը խորացներ իր արտաքին, տնտեսական, քաղաքական, ռազմական կապերը։ Ռուսասատանից, Եվրոպայից, Պարսկաստանից, ԱՄՆ-ից, Վրաստանից, արաբական երկրներից հետո Թուրքիան զբաղեցրել է վերջին տեղերը։

Սակայն, ըստ սոցիոլոգի, հանրության շրջանում կարծրատիպեր գոյություն ունեն, որոնք կարող են փոխվել, քանի որ «մենք իրական Թուրքիայի մասին շատ քիչ բան գիտենք».

-Եթե սահմանը բացվի, երկխոսությունը սկսվի, մենք իրար ավելի լավ ճանաչենք, այդ կարծրատիպերը շատ արագ կքայքայվեն, տեղը կգա ուրիշը, որ թուրքն արդեն այն թուրքը չի. արդեն ուրիշ որակ ունի։ Թուրքերն էլ պետք է ամենաբարձր իշխանական մակարդակում փոխեն դիրքորոշումը, և այդ պարագայում օրինապաշտ թուրքերը կհետևեն իրենց իշխանական լիդերներին, կասեն՝ այո՛, մենք պատմականորեն սխալ ենք արել, պետք է սխալն ուղղենք։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը