Աշխարհ

24.09.2014 10:14


Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 69-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Պիեր Անդրյոյի, Ջեյմս Ուորլիքի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:

Այնուհետև հանդիպումը շարունակվեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ։

ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ նախարարները և համանախագահները շարունակեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացին առնչվող հարցերի քննարկումները։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված միացյալ ջանքերի գործադրման վճռականությունը։

Քննարկվեցին Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ Փարիզում կայանալիք Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման նախապատրաստական աշխատանքները։

Եռանախագահները տեղեկացրեցին իրենց ցանկության մասին՝ հոկտեմբերին այցելելու տարածաշրջան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը