Լրահոս

15.09.2009 11:00


Հայաստանն ու Ադրբեջանը Ղարաբաղի հարակից 5 շրջանների փոխանցման վերաբերյալ համաձայնեցման գործընթա՞ց են սկսել

Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունները ոչ պաշտոնապես սկսել են համաձայնեցնել տեխնիկական չափանիշները և գործընթացները, ինչպես նաև ԼՂ-ի հարակից 5 շրջանների փոխանցման գործողությունները։ Այդ 5 շրջանները հակամարտության կարգավորման բոլոր ձևակերպումների համաձայն՝ պետք է վերադարձվեն Ադրբեջանին։ Այս մասին «Ռեգնում» գործակալությանն ասել է դիվանագիտական շրջանակների աղբյուրը։ Վերջինն ընդգծել է, որ «5 շրջանները ադրբեջանական իշխանությունների վերահսկողությանը հանձնելու բուն հարցը կասկածի տակ չի դրվում», իսկ տարաձայնության առարկան Ղարաբաղի հարակից մնացած երկու շրջանների՝ Լաչինի և Քելբաջարի հետագա ճակատագրի հարցն է։ Հայկական կողմն այդ երկու շրջանների վերադարձի փաթեթային տարբերակը կցանկանար բացառել՝ ամեն դեպքում իր վերահսկողության տակ պահելով «Լաչինի միջանցքը»։ Տարաձայնության գլխավոր առարկան էլ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցն է։ Բաքուն ԼՂ-ին առաջարկում է Ադրբեջանի ներքո «ամենալայն ինքնավարություն», իսկ Երևանը պնդում է, որ այն պետք է անկախանա։

Ըստ «Ռեգնում»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը