Աշխարհ

25.09.2014 15:34


Սիրիայի բանակը հետ է գրավել Ադրա քաղաքը զինյալներից

Սիրիայի բանակը հետ է գրավել Ադրա քաղաքը զինյալներից

Սիրիայի կառավարական զորքերը կարողացել են իրենց վերահսկողությունը հաստատել Ադրա քաղաքում՝ Դամասկոսի հյուսիս–արևելքից 20 կմ հեռավորությամբ։ Այս մասին այսօր հայտնել է «Ալ–Մանար» հեռուստաալիքը՝ ռազմական աղբյուրին հղումով։

Զինվորականներին հաջողվել է դուրս մղել գրոհայիններին քաղաքի արդյունաբերական հատվածից, որտեղ գտնվում են մի շարք ձեռնարկություններ։ Մարտերը շարունակվում են բնակելի հատվածում։

Ադրան գրավվել է «Ջեբհաթ ան–Նուսրա» և «Ջեյշ ալ–իսլամ» իսլամիստ–գրոհայինների կողմից 2013–ի դեկտեմբերին։ Քաղաքի գրավումից հետո զինյալները սպանդ են կազմակերպել։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը