Լրահոս

25.09.2014 20:42


Ռ. Հակոբյան. «Գործընթացն առողջ է, հիմքն առողջ է, և ժողովրդի կողմից անպայման աջակցություն կստանա»

Ռ. Հակոբյան. «Գործընթացն առողջ է, հիմքն առողջ է, և ժողովրդի կողմից անպայման աջակցություն կստանա»

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը խոսելով այսօր Աբովյանում կայացած ոչ իշխանական ուժերի հանրահավաքից իր ունեցած տպավորությունների մասին՝ «7օր»-ին ասել է. «Ես սպասում էի, որ այսպես կլինի: Լավ սկիզբ էր: Կարծում եմ՝ լավ սկիզբը հաղթանակի կեսն է: Ես ողջունում եմ, բարձր եմ գնահատում, բայց կարծում եմ՝ գնալով այդ թափն ավելի տարածական ու ընդգրկուն կդառնա, և մենք հոկտեմբերի 10-ին իսկապես կներկայանք լուրջ քանակով ու լուրջ որակով»:

Պատգամավորը շեշտեց, որ գործընթացն առողջ է, հիմքն առողջ է, մոտեցումներն առողջ են, և ժողովրդի կողմից անպայման աջակցություն կստանա:

«Այսօր իշխանությունը տոտալ «հակաեռյակային» քարոզչություն է տանում, բայց, կարծում եմ, ժողովուրդը բանի տեղ չի դնի դրան: Այսօր տեսանք, թե «եռյակն» ինչ է ներկայացնում, և տեսանք, թե ժողովուրդն ինչպես է դա գնահատում»,-ասել է Ռ. Հակոբյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը