Լրահոս

27.11.2010 10:48


20 տոննա մարիխուանա է բռնագրավվել Մեքսիկայի սահմանի մոտ գտնվող թունելում

«Associated press» գործակալությունը հայտնում է, որ ամերիկյան սահմանային ծառայության աշխատակիցները Մեքսիկայի հետ սահմանի մոտ հայտնաբերել են 670 մետրանոց ստորգետնյա թունել, որը մաքսանենգները օգտագործում էին թմրանյութերի փոխադրման համար, և բռնագրավել են 20 տոննա մարիխուանա։

Ներգաղթողների և մաքսային ոստիկանության ներկայացուցիչ Մայք Ունցուեթի խոսքերով՝ օդափոխման համակարգով և ռելսերով ապահովված թունելը ձգվում է մեքսիկական Թիհուանա քաղաքի արևելյան մասի սեփական տնից մինչև ամերիկյան Սան-Դիեգո քաղաքի պահեստը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ներկայումս թմրանյութերի մաքսանենգության կազմակերպման կասկածանքով ԱՄՆ-ում 3, իսկ Մեքսիկայում 5 մարդ է ձերբակալվել։

Սա արդեն այս ամսվա ընթացքում մեծ թունելների հայտնաբերման երկրորդ դեպքն է։ Նոյեմբերի 2-ին ամերիկացի սահմանապահները Սան-Դիեգո շրջանում հայտնաբերել էին 600 մետրանոց 20 տոննա մարիխուանայով մեկ այլ ստորդետնյա թունել։

 

Այս խորագրի վերջին նյութերը