Լրահոս

15.09.2009 17:46


ԱԺ–ում սկսվել է հայտարարությունների ժամը

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն քառօրյայի հերթական երեքշաբթի օրը սկսվել է հայտարարությունների ժամը, որտեղ ելույթներով հանդես գալու համար գրանցվել է 18 պատգամավոր։

Ելույթ ունենալու համար նախ և առաջ հնարավորություն է տրվել ընդդիմադիր երկու կուսակցություններից երկուական պատգամավորների։ Սկզբում ելույթ են ունեցել «Ժառանգությունից» Ստեփան Սաֆարյանը, ապա՝ Լարիսա Ալավերդյանը, երկուսն էլ՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։ Այնուհետև ելույթ են ունեցել ՀՅԴ-ից Վահան Հովհաննիսյանը և Ռուզան Առաքելյանը։

Անդրադառնալով  հայ-թուրքական հարաբերություններին, նա նշել է, որ ՀՅԴ-ն այսօրվանից ՀՀ կառավարության և ԱԳՆ-ի դիմաց հացադուլ և նստացույց է իրականացնելու։

-Այս միջոցները նպատակ ունեն հանրության մեջ արթնացնել զգոնություն,-ասել է նա և հավելել, որ  քաղաքապետարանն արգելել է ՀՅԴ-ին միջոցառումներ անել, «իսկ 5 օր շարունակ «քարտ բլանշ» է տվել ընդդիմադիր կոչվող ներկայիս ուժին, որպեսզի ինչ ուզի, անի, և դա ցույց է տալիս, թե ով է այս երկրում իսկական ընդդիմությունը»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը