Լրահոս

15.09.2009 18:56


Վիկտոր Դալլաքյանը ողջունել է Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականությունը

Վիկտոր Դալլաքյանը ողջունել է Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականությունը

Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն այսօր խորհրդարանում հանդես եկավ հայտարարությամբ՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին։

-Առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը բխում է հայ և թուրք ժողովուրդների և տարածաշրջանային անվտանգության, խաղաղության և կայունության շահերից։ Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և զարգացման վերաբերյալ հայտնի արձանագրությունները՝ իրենց խոցելի կողմերով հանդերձ, զգալի տեղաշարժ են այդ ուղղությամբ։ Ժամանակին Տեր-Պետրոսյանը թերևս անկեղծ ցանկություն ուներ կարգավորելու հայ-թուրքական հարաբերությունները, սակայն չկարողացավ դա անել, կամ նրան այդ հնարավորությունը չտրվեց։ Քոչարյանը թերևս անկեղծ ցանկություն չուներ, բայց իր կառավարման կոշտ մեթոդները նկատի ունենալով՝ միգուցե հնարավորություն ուներ կարգավորելու այդ կնճիռը, սակայն թերևս ներքին լեգիտիմության դեֆիցիտի պատճառով չգնաց այդ քայլին և ստեղծեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իմիտացիա։

Նախագահ Սարգսյանը թերևս ունի անկեղծ ցանկություն և իր հեղինակած նախաձեռնողական քաղաքականության տրամաբանությամբ վստահ է, որ ունի հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հնարավորություն։ Սերժ Սարգսյանի քայլն իշխանության քննությունն է հայության և միջազգային հանրության առջև, և միայն ժամանակը ցույց կտա՝ նրա կատարած աննախադեպ քայլը պատմակա՞ն է, թե՞ ոչ։

1967թվականի արաբա–իսրայելական պատերազմի ժամանակ Իսրայելը, պարտության մատնելով արաբական մի շարք երկրների՝ այդ թվում Եգիպտոսից բաղկացած կոալիցիային, ձեռք բերեց Սինայի թերակղզին և այլ տարածքներ։ Բայց դա չխանգարեց, որ Իսրայելը տարածաշրջանային խաղաղության և հակառակորդների մեջ աջակիցներ գտնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ պայմանագիր կնքեր Եգիպտոսի հետ, ինչի արդյունքում նրան վերադարձներ Սինայի թերակղզին, և երկու երկրների միջև հաստատվեին դիվանագիտական հարաբերություններ։ Հակամարտության խաղաղ կարգավորման ակտիվ նախաձեռնողը հենց Իսրայելի վարչապետ Բեգինն էր, որին հետևեց Եգիպտոսի նախագահ Սադաթի այցը Իսրայել։ Եվ եթե իսլամիստ ծայրահեղականները պայմանագրի ստորագրումից երկու տարի անց մեղադրելով դավաճանության մեջ՝ սպանեցին Սադաթին, ապա տարածքներ կորցրած իսրայելցիները նույն տարում վարչապետ վերընտրեցին Բեգինին։ Խաղաղության այդ պայմանագրից անցել է ուղիղ 30 տարի, և նախկին թշնամիների՝ Իսրայելի և Եգիպտոսի միջև հաստատվել են բնականոն փոխհարաբերությունն

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը