Լրահոս

16.09.2009 10:56


Փորձագետ. «Թուրքիան Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորումն օգտագործում է տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդման համար»

Փորձագետները կարծում են, որ Թուրքիայի և Վրաստանի հարաբերությունների ամրապնդումը թելադրված է Անկարայի ցանկությամբ՝ փոխել իր արտաքին քաղաքական ուղղվածությունը և կովկասյան տարածաշրջանում ավելի ակտիվ դիրքորոշում զբաղեցնել։

«Վրաստանն ու Թուրքիան  պատմականորեն սերտ հարաբերություններ ունեն, և ամենևին զարմանալի չէ, որ Թուրքիան ձգտում է կառուցել է՛լ ավելի սերտ հարաբերություններ՝ տարածաշրջանում արտաքին ակտիվ քաղաքականության իր ռազմավարության շրջանակների առնչությամբ»,- կարծում է Հարավային Կովկասի հարցերով եվրոպացի փորձագետ Ամանդա Ակչաքոցան։

Նախորդ շաբաթ Վրաստանի առաջին հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ մոտ ապագայում Թուրքիայի ԱԳ փոխնախարարը կայցելի Աբխազիա։

Ըստ «Trend News»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը