Լրահոս

03.10.2014 10:31


Նեթանյահու. «Իսրայելը պատրաստ է Պաղեստինի հետ քննարկել խնդրի կարգավորումը ԱՄՆ ծրագրի հիման վրա»

Նեթանյահու. «Իսրայելը պատրաստ է Պաղեստինի հետ քննարկել խնդրի կարգավորումը ԱՄՆ ծրագրի հիման վրա»

Իսրայելը համաձայն է քննարկել պաղեստինցիների հետ խնդրի կարգավորումն ԱՄՆ ծրագրի հիման վրա, որը նախատեսում է պետության վերադարձ 1967թ. սահմաններին՝ մի շարք տարածքների «փոխանակման» պայմանով։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ազգային ռադիոյի հետ հարցազրույցում։
Ամերիկյան ծրագիրը, մշակված պետքարտուղար Ջոն Քերիի կողմից և ուղղված խաղաղ գործընթացի վերականգնմանը, այդպես էլ պաշտոնապես չի ներկայացվել մերձավորարևելյան հակամարտության կողմերին։ Իննամսյա բանակցություններն Իսրայելի և Պաղեստին Պետության միջև դադարեցվել են մի քանի ամիս առաջ։ Կողմերը դրա համար միմյանց են մեղադրում՝ հիշեցնելով «միակողմանի միջոցների» մասին։
Նեթանյահուն նշել է, որ համաձայնել է ընդունել Քերիի ծրագիրը, սակայն երկու քաղգործիչներն էլ «եկել են փոխըմբռնման այն հարցում, որ Իսրայելն իրավունք ունի չհամաձայնել փաստաթղթի որոշ կետերի հետ»։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը