Լրահոս

16.09.2009 13:57


ՀՀ վարչապետն ընդունել է «Կասպերսկու Լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրենին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Կասպերսկու Լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկուն և նրա գլխավորած պատվիրակությանը։
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ում «Կասպերսկու Լաբորատորիայի»  հետ համատեղ իրականացվելիք աշխատանքները, այդ թվում' բարձրագույն ուսումնական հաստատություններում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի (ՏՏ) անվտանգության և հարակից հարցերի վերաբերյալ դասընթացների, ուսանողների շրջանակում սեմինարների, կոնֆերանսների եւ մրցույթների կազմակերպման, պետական համակարգում ՏՏ ոլորտի մասնագետների պատրաստման եւ որակավորման բարձրացման, արտոնագրված հակավիրուսային պաշտպանության միջոցների նպատակաուղղված ներդրման հարցերը։
Հանդիպման ընթացքում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը եւ համակարգչային անվտանգության ու հակավիրուսային ծրագրային ապահովման ոլորտի առաջատարներից «Կասպերսկու Լաբորատորիան» ստորագրել են «Անվտանգ Հայաստան» փոխըմբռնման հուշագիրը, որը թույլ կտա տեղեկատվական անվտանգության ոլորտում երկուստեք հաստատել առավել արդյունավետ համագործակցություն։
Ստորագրմանը ներկա են եղել նաեւ «Կասպերսկու Լաբորատորիայի» հավաստագրված գործընկեր' «Սոֆթլայն» ընկերության գլխավոր տնօրենը և ընկերության այլ ներկայացուցիչներ։

Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի և «Կասպերսկու Լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկու համատեղ մամուլի ասուլիսը։

Այս խորագրի վերջին նյութերը