Լրահոս

16.09.2009 17:24


Արկադի Տեր–Թադևոսյան. «Յուրաքանչյուր տարածք, որը մենք կտանք անկախության ապահովման դիմաց, ԼՂ–ի, Հայաստանի վրա ուժեղացված ճնշում գործադրելու հնարավորություն կտա»

Արկադի Տեր–Թադևոսյան. «Յուրաքանչյուր տարածք, որը մենք կտանք անկախության ապահովման դիմաց, ԼՂ–ի, Հայաստանի վրա ուժեղացված ճնշում գործադրելու հնարավորություն կտա»

Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն «Ազդակ» ակումբում «7օր»-ին ասել է, որ Արցախի ազատագրված տարածքներից որևէ մեկի զիջումը կթուլացնի Հայաստանի դիրքերը, ուժերի ներկա հավասարակշռությունը և կհանգեցնի պատերազմի։

-Յուրաքանչյուր տարածք, որը մենք կտանք անկախության ապահովման դիմաց, թույլ կտա ադրբեջանական զորքին առանց արյան զբաղեցնել մյուս տարածքները ու հետագա հաջողության և ԼՂ-ի, Հայաստանի վրա ուժեղացված ճնշում գործադրելու հնարավորություն կտա,- ասել է Ա. Տեր-Թադևոսյանը։

Նա նաև հավելել է, որ պատմության մեջ նման օրինակ չկա, որ ազատագրված տարածքը հանձնեն, բայց եթե անգամ այդ քայլը թելադրված է սեփական անվտանգության ապահովման անհրաժեշտությունից, ապա դա կարելի է անել քաղաքակիրթ պետության հետ, ինչպիսին լինելուց Ադրբեջանը շատ հեռու է։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը